Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարելու մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Կիևի շրջանային դատարան՝ հանրաքվեի անցկացման մասին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Նշված որոշմամբ` Ղրիմի Գերագույն խորհուրդը խախտել է օրենսդրությունը, վճիռը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել` որպես ինքնավարության սուբյեկտ, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն