Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 

Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հավասարակշիռ է և բխում է տեղի հայության շահերից. քաղաքագետ

Արտաքին Քաղաքական

Հայաստանի պաշտոնական դիրքն` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ միայն ճիշտ է, այլև կշռադատված: «Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ' Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կհամագործակցի Ուկրաինայում իշխանության եկած ուժի հետ, խոսում է այն մասին, որ պետությունն առաջին հերթին մտածում է Ուկրաինայում բնակվող ավելի քան հարյուր հազար հայերի մասին»:

«Չպետք է մոռանալ, որ Ուկրաինայում բնակվում է հարյուր հազար հայ և պետությունը պետք է հոգ տանի նրանց մասին: Նրանք տարբեր տեսակետներ ունեն երկրում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, իսկ պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն տանի, որպեսզի չվտանգի նրանց ապահովությունն ու հետագա անվտանգությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը' հիշեցնելով, որ նույն քաղաքականությունը Հայաստանը վարում էր ավելի քան երկու տարի Սիրիայում տեղի ունեցող բախումների ժամանակ' հաշվի առնելով Սիրիայում հարյուր հազարավոր հայերի ներկայությունը: Քաղաքագետին զարմացնում է, որ այդ ժամանակ Հայաստանի չեզոք և հավասարակշռված դիրքորոշումը քննադատության չէր արժանանում, իսկ Ուկրաինայի պարագայում տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսանում:

Անդրադառնալով մի շարք քաղաքագետների ներկայացրած տեսակետին, որ Ղրիմի անկախություն ստանալը կարող է լուրջ նախադեպ հանդիսանալ նաև Լեռնային Ղարաբաղի անկախության համար, քաղաքագետն ասաց, որ դրանք ընդամենը քարոզչական խոսակցություններ են: Նա հիշեցրեց, որ ի տարբերություն աշխարհում առկա մի քանի տասնյակ հակամարտությունների և վերջերս անկախություն ստացած մի շարք պետությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական առումով ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են երկրի անկախ և սուվերեն լինելը:

«Եթե ուսումնասիրենք փաստաթղթղերը, ապա կհամոզվենք, որ ԼՂՀ-ի անկախությունը իրավական առումով և բոլոր փաստաթղթղերով համապատասխանում է Խորհրդային Միության օրենքներին և դրույթներին: Իրավական նման բազա չունի ո'չ Կոսովոն, ո'չ Աբխազիան, Հարավային Օսիան կամ անկախության համար պայքարող Շոտլանդիան: Հետևաբար, իրավական առումով ԼՂՀ-ն ապացուցելու ոչինչ չունի: Այստեղ ընդամենը գոյություն ունի քաղաքականություն, քաղաքական կամք և խաղեր, և վերոնշյալ մի շարք երկրների անկախություն ստանալը հենց այդ ոլորտից է: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի և Ղրիմի հետ համեմատություններին, դրանք դատարկ խոսակցություններ են»,-ասաց քաղաքագետը:

Ուկրաինայում լարված իրավիճակն ազդեցություն է թողել Ղրիմի Ինքնավար Հանրապետության վրա: Ղրիմում իրավիճակը լարվեց, երբ Կիևում «մայդանի» հայտնի իրադարձություններից հետո փոխվեց իշխանությունը, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարվեց և նա գաղտնի կերպով տեղափոխվեց Ռուսաստան: Սիմֆերոպոլում տեղի ունեցավ միանգամից երկու հանրահավաք և փողոց դուրս եկան եվրոպական և ռուսական ուղղվածություն ունեցող բնակիչները: Մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը միաձայն որոշում կայացրեց ինքնավորության' ՌԴ կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով լարվել են Արեւմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները: Հայաստանում մի շարք քաղաքագետներ տեսակետ են հայտնում, որ Ղրիմի անկախություն ստանալը կարող է դրական ազդեցություն ունենալ և նպաստել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Ամենադիտված