«Բորուսիան» մտադիր չէ սպիտակ դրոշ բարձրացնել «Բավարիայի» առաջ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիան» գերազանցում է իր մրցակիցներին, սակայն իրենք մտադիր չեն դադարեցնել պայքարը մյունխենցիների հետ:
«Մեր թիմում խելահեղ խաղային որակներ ունեցող ֆուտբոլիստներ կան, սակայն մեզ կայունություն է անհրաժեշտ, եթե ցանկանում ենք զբաղեցնել երկրորդ տեղը: Իհարկե, «Բավարիան» ցուցադրում է բոլորովին այլ խաղամակարդակ, բայց մենք չենք պատրաստվում սպիտակ դրոշ բարձրացնել: Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու