Բերլուսկոնին կամուսնանա իրենից 50 տարի փոքր կնոջ հետ
Սպորտ
Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» 78-ամյա սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին կամուսնանա երրորդ անգամ: Նրա ընտրյալը' Ֆրանչեսկա Պասկալին, 28 տարեկան է և նախկին վարչապետից փոքր 50 տարով, սակայն Բերլուսկոնին խոստովանել է, որ իրենց միջև չկա ոչ մի շահադիտական նկատառում:
Նախկին վարչապետը պատմել է, որ Ֆրանչեսկան իր կողքին է եղել կյանքի ամենավատ ժամանակահատվածում: Ինչպես հաղորդում է իտալական Vanity Fair-ը, զույգը կամուսնանա Իսկյա կղզում գտնվող Լակո Ամենո ամրոցում: Զույգին կպսակադրի «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Դոմենիկո Դե Սիանոն:
Զույգը նշանադրվել է 2011թ.: Ֆրանչեսկան Պասկալին հայտարարել է, որ խենթի պես սիրահարվել է Բերլուսկոնիին, երբ նա դեռ վարչապետ էր և մտադրվել է, որ պետք է դառնա նրա կինը: Խոսելով իրենց հադիպման մասին' Պասկալին պատմել է, որ առաջին անգամ հանդիպելով նախկին վարչապետին, ասել է' «դուք շատ գեղեցիկ եք» և առաջարկել իր հեռախոսահամարը: Երկար ժամանակ Բերլուսկոնին հրաժարվում էր աղջկա հետ հանդիպումներից' հայտարարելով, որ շատ ծեր է: Սակայն աղջկա համառությունը տեղի է տվել, և Բեռլուսկոնին 2001թ. Սուրբ ծնունդին նրան նվիրել է նշանադրության մատանի' ադամանդե քարով:
«Ինձ համար միեւնույն է, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում և դատական գործընթացներից հետո որքան գումար կունենա: Ինձ համար գլխավորն այն է, որ Սիլվիոն մնա ազատության մեջ, և մենք ապրենք երջանիկ»,-ասել է Պասկալին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու