Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում կուսումնասիրի Կարբիի և Օհանավանի ոռոգման համակարգի հետ կապված խնդիրները
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժող ովը ղեկավարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի եւ Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը, գնահատականներ ներկայացնի ներքին ցանցի եւ ջրի հասանելիության տեխնիկական վիճակի, հողօգտագործողների եւ ՋՕԸ-ի իրավահարաբերությունների, ոռոգման ջրի նվազագույն պահանջարկի եւ ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ բացահայտի հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ առաջարկվող էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում: Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԱԺ պատգամավո րներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից