«Շիրակը» երկու հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմկոմիտեի կարգապահական նիստի որոշմամբ, «Շիրակը» երկու հանդիպում կանցկացնի առանց հանդիսականների: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Ուլիս»-«Ալաշկերտ» խաղում «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Դարկո Վուչիչիը որակազրկվել է մեկ խաղով, իսկ ակումբը տուգանվել է 25.000 դրամով:
Նիստի ընթացքում կազմկոմիտեն որոշել է, որ Գյումրու «Շիրակը» երկու հանդիպում կանցկանցի առանց հանդիսականների: «Շիրակը» տուգանվել է 150 հազար դրամով:
Ֆուտբոլի բարձրագույն խմբի 16-րդ տուրում «Ալաշկերտը» կխաղա «Շիրակի» հետ: Ինչպես նաև կմրցեն «Գանձասար»-«Փյունիկ», «Արարատ»-«Միկա», «Բանանց»-«Ուլիս» զույգերը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու