Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին գրանցվել է 145 ծնունդ
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջաններում այս տարվա փետրվարին գրանցվել է 145 ծնունդ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136-ի դիմաց:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահական բաժնի` փետրվարին Գավառի բժշկական կենտրոնում գրանցվել է 30, Սևանի հիվանդանոցում' 17, Մարտունու ծննդատանը' 63, Վարդենիսի հիվանդանոցում' 24 և Ճամբարակի առողջապահական կենտրոնում' 11 ծնունդ: 145 ծնունդից 16-ն ընդունվել է կեսարյան հատումով, որից 5-ը' Գավառում, 9-ը' Մարտունիում, մեկական' Սևանում ու Ճամբարակում:
Նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը չորսականով աճել է Գավառում ու Ճամբարակում, 13-ով' Մարտունիում, 2-ով Վարդենիսում, իսկ Սևանում դրանց թիվը նվազել է 14-ով:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու