«Հավանաբար փափկասուն տիկինը, Ծառուկյանին հաճոյախոսելով, իր անմիջական շեֆի ականջն է շոյել»
Հրապարակումներ
Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն մարտական պատրաստության բարձր աստիճանի վրա են և տարբեր մակարդակներում ռմբահարում են միմյանց' ԱԺ փափկասուն ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համարել է յուրօրինակ, ՇԱՏ ազգային գործիչ...
Հետաքրքիր դիտարկում է: Որպես կանոն «պատերազմական» վիճակում գտնվող կուսակցությունների առանցքային գործիչները միմյանց նկատմամբ այդպիսի հաճոյախոսություններ չեն շռայլում: ՀՀԿ-ն ջանք չի խնայում այդ ՇԱՏ ազգային գործչին կարկանդակի ՔԻՉ բաժինը թողնելու համար, իսկ տիկինը ակնհայտորեն ջուր է լցնում ԲՀԿ-ական քարոզչության ջրաղացին...
Սա այն դեպքում, երբ տիկնոջից ընդամենը մի քիչ ձախ նստող Շարմազանովը փաստացի պատերազմական դրության մեջ է ՇԱՏ ազգային հայտարարված առաջնորդի թիմի հետ... Հետաքրքիր է' ինչ է մտածում այս թեմայով այն հայտնի փոքրամարմին անձը, որ նստում է ԲՀԿ-ի դեմ մարտնչող Շարմազանովի և իր խնամուն ՇԱՏ ազգային համարող Նաղդալյանի արանքում...
Հավանաբար տիկինը, Ծառուկյանին հաճոյախոսելով, իր անմիջական շեֆի ականջն է շոյել: Հարազատություն կա, բան կա: Գոնե ինչ-որ կերպ պետք է արդարացնի իր գոյությունը Ծառուկյանի խնամու աջ կողմում, թե ոչ...
Հ.Գ. Ասում են' փոքրամարմին Իվանիշվիլին մեծ վարկանիշ ուներ վրացուհիների, հատկապես պետական համակարգում աշխատող կանանց շրջանում...
Էն աժդահա մարդու պարագայում դա այդքան էլ զարմանալի չէ...
Սա' ի միջի այլոց...»


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)