Ադրբեջանական կողմը հայտարարում է հայ երիտասարդի գերեվարելու մասին
Հասարակություն
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թովուզում տեղաբնակները գերեվարել են հայ-ադրբեջանական սահմանը հատած 20-22-ամյա հայ երիտասարդի: Գերեվարված հայ երիտասարդին բնակիչներն անմիջապես հանձնել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին:
Ադրբեջանի ԱԱՆ Թովուզի շրջանային բաժանմունքի պետ Ազադ Գուրբանովը նշել է, որ ձերբակալվածը ռուսերենին չի տիրապետում: Նրան տեղափոխում են Բաքու: Գերեվարված անձի անունն ադրբեջանական կողմը չի հայտնում:
Հայկական կողմից պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն