«Ժողովուրդ». Երեւանում հայտնվել են Պուտինի դիմանկարով հուշանվերներ
Հայկական Մամուլ
Մայրաքաղաք Երեւանում հայտնվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով հուշանվերներ: Մասնավորապես, «Վերնիսաժի» հուշանվերներ վաճառող գրեթե բոլոր տաղավարներում վերջին մեկ ամսում կարող ես հանգիստ ձեռքբերել դրանք: Մաքսային Միությանն անդամակցելու ճանապարհին, թերեւս, սրանք առաջին «ծաղիկներն են»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ովքեր են այս «հատուկ» հուշանվերների գնորդները, վաճառողներից մեկը պատասխանեց. «Ռուսները, մեկ- մեկ էլ՝ խոպանչիները: Սա գնում, հետները տանում են, որ իրենց այնտեղ չնեղացնեն (ժպտում է-խմբ.): Լավ էլ վաճառվում է: Չենք դժգոհում»: Զրույցի ավարտին նրանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն գնորդներ, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի դիմանկարով հուշանվերներ: Մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)