«ՀԺ». «Մանկական մահացությունների դեպքերը բազմաթիվ են»
Հայկական Մամուլ
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2.5-ամյա Լիա Միսակյանի մահվան գործը: Փոքրիկը մահացել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում` 2013 թ. հունվարի 2-ին:
Լիայի հարազատները համոզված են, որ նա մահացել է բժիշկների անփութության պատճառով: Աղջկա հայրը մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ մանկական մահացությունների դեպքերը բազմաթիվ են, ինչի մասին դատարանում առաջիկայում պատրաստվում է հայտարարել իր ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Դատարանից սպասում եմ, որ այս ամեն ինչը արդար լուծվի: Պարոն Սաքունցը երեւի թե կհայտարարի 2011, 2012, 2013 թվերին երեխաների մահացության տվյալները, եւ ոչ մի բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել»,- ասել է Գեորգի Միսակյանը: Խոսքը, ըստ նրա, նշված ժամանակահատվածում տարեկան միջինը 550 երեխայի մահվան մասին է:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու