«Հրապարակ». Վստահության հսկայական դեֆիցիտ կա մեր երկրում
Հայկական Մամուլ
Վստահության հսկայական դեֆիցիտ կա մեր երկրում: Ոչ ոք ոչ մեկին չի վստահում: Բոլորն ամենուրեք փնտրում են թշնամիներ, դավաճաններ, ստախոսներ: Հասարակությունը չի հավատում, որ իշխանությունն այս երկիրը կայացնելու նպատակ ունի, եւ իր գործողությունների հիմքում ազնիվ մղումներ են ընկած: Շարքային մարդու աչքերում բոլոր չինովնիկներն ի սկզբանե գողեր են, կաշառակերներ, որոնք երկիրը քանդելու եւ դատարկելու ծրագիր ունեն: Իշխանությունը չի վստահում ու չի հարգում իր ժողովրդին, համոզված է, որ նա ոչինչ չի հասկանում, ազնիվ չէ, արդար չէ, ծույլ է ու պորտաբույծ: Իսկ ժողովրդական ընդվզումներն անիմաստ են ու հասարակության, պետության շահերին հակասող: Հասարակական շարժումները կեղծ են եւ ուղղված Արեւմուտքից գրանտներ ստանալուն:
Քաղաքական ուժերը սրիկա են եւ միշտ գործարքի հակված: Անվստահության մթնոլորտն ամենուրեք է. ծնողները չեն վստահում զավակներին, զավակները կարծում են, որ ծնողները կյանքից ոչինչ չեն հասկանում, եւ չարժե նրանց լսել: Դասախոսները կարծում են, որ ուսանողները տգետ են եւ խաբելով ուզում են գնահատական կորզել: Ուսանողները կարծում են, որ յուրաքանչյուր դասախոս պատրաստ է փողով գնահատական նշանակել: Շուկայում իրար չեն վստահում գնորդն ու վաճառողը, տրանսպորտում՝ ուղեւորն ու վարորդը, դպրոցում՝ ուսուցիչն ու աշակերտը: Յուրաքանչյուր հիմնարկի ղեկավար կարծում է, որ իր աշխատողներն իրեն խաբում են՝ քիչ աշխատում, շատ վաստակում: Յուրաքանչյուր աշխատող վստահ է, որ պետն իրենց շատ աշխատեցնում է, քիչ վճարում: Ամեն պետ կարծում է, թե իր ենթակաները տգետ են ու ոչ պրոֆեսիոնալ, աշխատողները նույնը պետի մասին են մտածում: Ինչպե՞ս փոխել այս անվստահության մթնոլորտը, որը երբեք թույլ չի տա երկիրը երկիր դարձնել:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու