Մարտի 8-ին Սիրուշոն կներկայացնի իր նոր երգը
Այլ
Կանանց տոների կապակցությամբ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիք համերգին Սիրուշոն` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ, կներկայացնի իր նոր երգը: Երգչուհին գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում' նշելով Հայաստանի երիտասարդական նվագախմբի կազմը:
Սիրուշոն կներկայացնի «Անտարբեր աշխարհ» երգը, որի երաժշտության հեղինակը երգչուհին է, խոսքերինը' Սրբուհի Ստամբոլցյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Անանյանը:
Կանանց միջազգային տոնի առթիվ հայկական էստրադայի ներկայացուցիչները համատեղ համերգով հանդես կգան Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Համերգի ընթացքում ելույթ կունենան Սիրուշոն, Էմմին, Հասմիկ Կարապետյանը, Մարտին Մկրտչյանը և Վարդան Բադալյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու