«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր
Այլ
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից' մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում (www.eurovision.tv):
Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» հայաստանյան երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների և մասնագիտական «focus group» քննարկման արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթն այս տարի կրում է Join us (միացեք մեզ) խորագիրը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու