Կապանի քաղաքապետը Մարտի 8-ի առիթով պարգևատրել է կանանց
Հասարակություն
Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մարտի 7-ին կազմակերպված տոնական միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան' Մարտի 8-ին: Միջոցառմանը քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց բոլոր կանանց' նրանց մաղթելով ընտանեկան ջերմություն, կանացի հմայք, խաղաղություն ու բարեկեցություն: «Գարնան գալուն պես առաջին տոնը որ նշում ենք, Մարտի 8-ն է, որը կարելի է համարել գեղեցկության, հիացմունքի ու մեծարանքի տոն, քանզի ձեր շնորհիվ է, որ մենք վայելում ենք կյանքի անգնահատելի արժեքները՝ մայրական քնքշությունը, սիրո քաղցրությունն ու զավակի բերկրանքը»,-իր շնորհավորանքի խոսքում ասաց Աշոտ Հայրապետյանը և կապանցի մի խումբ կանանց երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար արժանացրեց ծաղկեփնջերի, պատվոգրերի ու դրամական պարգևների: Միջոցառմանը հնչեցին կնոջն ու մորն ուղղված մեծարանքի խոսքեր, բանաստեղծություններ: Երաժշտական համարներով ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի անհատ կատարողները: Համերգի ավարտին միջոցառման մասնակից բոլոր կանանց ու աղջիկներին քաղաքապետարանի կողմից բաժանվեցին գարնանային ծաղիկներ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու