1992թ.-ից, մեր «մեծարգո» նախագահի կառավարման ընթացքում տոնացանկից հանված էր գարնանային այս գեղեցիկ տոնը
Հասարակություն
«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորելով կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կցանկանայի վերհիշել մեր երրորդ հանրապետության առաջին նախագահի անհեթեթ որոշումները, այս անգամ կապված մարտի 8-ի հետ: Երևի բոլորս հիշում ենք, որ 1992թ.-ից, մեր «մեծարգո» նախագահի կառավարման ընթացքում տոնացանկից հանված էր գարնանային այս գեղեցիկ տոնը, որը նվիրված է կանանց և աղջիկներին: 1992թ. մեր լիբերալները այնքան էին թշնամացած դեպի սոցիալիզմը, որ հուշարձանների հետ լուծելով իրենց «խնդիրները», անցան տոներին: Օրացույցից հանվեցին գարնանային գեղեցիկ տոներից, որոնցից էր մարտի 8-ը և մայիսի 9-ը:
Քանի որ արդեն շնորհավորել եմ կանանց՝ միջազգային օրվա կապակցությամբ, կցանկանայի խոսել մայիսի 9-ի հետ կապված «դաժան» որոշումից: Եկեք մեկ պահ հետ շրջվենք և տեսնենք, թե պատերազմի քանի վետերաններ սրտի ցավով իջան գերեզման: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեր «մեծարգո» նախկին նախագահը հայ ժողովրդի վստահությունը քաղելու համար (վերջին 5 տարում), յուրաքանչյուր մայիսի 9-ին, գնում և ծաղիկներ է դնում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի անմար կրակին: Շնորհակալ եմ մեր հայրենակիցներին, որոնց ճնշման շնորհիվ նորից տոնացանկ մտցվեցին գարնանային այս տոները»:
Ռոբերտ Ահարոնյան. Հայաստանի սոցիալիստական շարժման առաջին քարտուղար


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու