ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում Արսեն Խոջոյանին հանդիպելու համար
ԱՐԽԻՎ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում մարտի 7-ին մոլորությամբ Ադրբեջանի սահմանը հատած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 22-ամյա Արսեն Խոջոյանին տեսակցելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ դեռևս պարզ չէ, թե երբ հանդիպումը կկազմակերպվի: «Մեր կազմակերպությունն այդ առնչությամբ կ ապ է հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս պահին երկխոսություն է տարվում' հնարավորինս շուտ հանդիպումը կազմակերպելու համար»,-ասաց Ամատունին: Նրա խոսքով' այցելության ընթացքում կկատարվի նաև նամակների փոխանակություն' Արսեն Խոջոյանի և նրա ընտանիքի միջև: Հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանը օրերս ադրբեջանական գերությունից հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է: Երիտասարդ Խոջոյանն անասուններին տարել է արածացնելու և ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել ու հայտնել է ադրբեջանական կողմում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)