Երևան ժամանող բոլոր կին ուղևորներին ծաղիկներ են բաժանվում
Հասարակություն
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումների շարքում հետաքրքիր անակնկալ է մատուցվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևան ժամանող բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց հյուրերին դիմավորող կանանց բաժանվել են ծաղիկներ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի անո ւնից՝ շնորհավորական բացիկներ: Հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հաճելիորեն զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով և շնորհակալություն են հայտնել նման վերաբերմունքի և ուշադրության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն