Խարկովում տեղի է ունենում ռուսամետ հանրահավաք
Աշխարհ
Խարկովի Ազատության հրապարակում մարդիկ հավաքվում են ռուսամետ հանրահավաք անցկացնելու համար: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», Լենինի արձանի մոտ Ռուսաստանի դրոշներով արդեն իսկ հավաքվել է երկու հազար մարդ:
Հրապարակի հակառակ կողմում մարդիկ են հավաքվում նաև Գեորգիևյան ժապավեններով: Նրանց և ավելի վաղ հրապարակ ժամանածներին բաժանում է ոստիկանության «պատը»: Ընդհանուր առմամբ, հրապարակը հսկում է մի քանի հարյուր իրավապահ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ մարտի 7-ի դրությամբ Խարկովի քաղաքային խորհրդին հանրահավաք անցկացնելու հայտ չի ներկայացվել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու