«ՀայԱրտ» կենտրոնն անցկացվում է 40 նկարիչ-նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, ավանդույթի համաձայն, Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվել է տոնական ցուցահանդես:
«Գարնանային» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 40 ժամանակակից նկարիչ-նկարչուհիների աշխատանքներ: Տոնին համահունչ՝ գեղանկարների թեմաների կենտրոնում, ըստ հեղինակների, կինն է, գարունը, ծաղիկներն ու զարթոնքը խորհրդանշող վառ գույները:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կենտրոնի հատուկ հրավերով ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև սիրիահայ կանայք: Ցուցահանդեսը գործելու է ավելի քան 2 շաբաթ: Մուտքն ազատ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)