Երևանի քաղաքապետը շնորհավորել է հասարակական տրանսպորտի միակ կին վարորդին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկ և ծաղիկներ են հանձնվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի միակ կին վարորդ Էլմիրա Մանյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից:
Վերջինիս երևանցիները ճանաչում են որպես տրոլեյբուսային երթուղիներից մեկի շարժակազմի արդեն երկար տարիների վարորդի: Կանգառասրահներից մեկում մատուցված անակնկալը հաճելիորեն զարմացրել է տրոլեյբուսի կին վարորդին, որի համար վերջինս իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն