Օգնել են հրշեջ-փրկարարները
Արտակարգ Պատահար
Մարտի 9-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մ-11 միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Բ. Գ.) խափանվել է. ուղևորներն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց, իսկ վարորդին և ուղևորներին տեղափոխել Վարդենիս քաղաք:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու