Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի
Հասարակություն
Մշակույթի նախարարությունում քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Գրում է Hetq.am-ը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ այցելել էր տաճար, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են սրճարան կառուցելու հետ կապված հանրային ընդվզումների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ ոստիկանությանը հնարավորություն տալ պարզելու կառույցի օրինականության հարցը:
Հիշեցնենք նաև, որ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել են հենապատը եւ հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու