Ողբերգական վրաերթ Երևանում. Ջիպի վարորդը անօգնական է թողել իր զոհերին ու դիմել փախուստի (լուսանկարներ, տեսանյութ) shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր` մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երևանյան լճի հարևանությամբ) վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանությունը տեղում պարզել է, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու և Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթևեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի է ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից: Վրաերթի հետևանքով անձը չպարզած տղամարդը տեղում մահացել է, իսկ Ա. Գյուլումյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վրաերթի ենթարկվածները կանգնած են եղել մայթեզրին մոտ, երբ սև գույնի Ջիպ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրանց ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ նրանց շպրտել է հանդիպակած երթևեկելի գոտի, որից հետո էլ նրանց հարվածել է այդ պահին անցնող Օպել մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Հ. Սրապիոնյանը: Ականատեսներից մեկը պատմում է, որ վրաերթ ենթարկելուց հետո Ջիպի վարորդը իջել է մեքենայից, մոտեցել գետնին ընկած վիրավորրներին, մի քանի վայրկյան նայել ու անօգնական թողնելով հեռացել:
Շարունակությունը` shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու