Մահացել է «կարմիրբանակային Սուխովը»
Այլ
84 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը, ով խորհրդային կինոարվեստի սիրահարների առավել հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում խաղացած կարմիրբանակային Սուխովի դերով:
Դերասանը մահացել է մարտի 7-ին: ՌԴ կինոգործիչների միությունը դեռևս չի հստակեցրել հայտնի դերա սանի հուղարկավորության ժամկետը:
Անատոլի Կուզնեցովը ծնվել է 1930 թվականին: Ստացել է երաժշտական կրթություն, ապա ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան դպրոց ստուդիան: Նրա կինոդեբյուտը կայացել է 1954թ., սակայն դերասանին համաժողովրդական ճանաչում է բերել հենց 1969թ. Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում խաղացած կարմիրբանակային Սուխովի դերը:
Նույն ֆիլմում Պավել Վերեշչագինի դերում հանդես է եկել հայազգի դերասան Պավել Լուսպեկաևը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու