Պատահար Նորագավիթ-Մասիս ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Մարտի 9-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Մասիս ավտոճանապարհին' ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խուհբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 33 SS 668 և «Օպել Աստրա» մակնիշի 23 OL 028 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1984 թ. ծնված Ա. Պ.-ը և 1984 թ. ծնված Վ. Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Ա. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ն.-ինը' բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու