«Բորուսիայի» բախտը բերեց, սակայն արժանի էինք հաղթանակի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Ֆրայբուրգի» դեմ խաղից հետո, նշել է, որ իր թիմի համար հեշտ չէր:
«Մի քանի պատճառներով խաղը մեզ համար հեշտ չէր: Հասկանում եմ նրանց հիասթափությունը, ովքեր անհանգստանում էին «Ֆրայբուրգի» համար: Մենք հանդիպեցինք մի մրցակցի հետ, որը պայքարում է Բունդեսլիգայում տեղի համար և ունի բարձր մոտիվացիա: Մրցակիցն ստիպեց մեզ ծախսել ողջ ուժերը: Իհարկե, մեր բախտը նաև բերեց, սակայն հաղթանակի արժանի էինք»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն