Անցած տարի Երևանում 1182 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել
Հայաստան
Հանրապետությունում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների գրեթե 40 տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին, որտեղ արդեն տեղադրված է 72 արագաչափ, 80 խաչմերուկ էլ' տեսանկարահանվում է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Նրա փոխանցմամբ` 2013 թ. Երևանում 1182 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել 1495, զոհվել ' 61 մարդ: 2012 թ. համեմատ մահվան ելքով դեպքերը 2-ով նվազել են, և սա այն դեպքում, երբ 2013 թ. ,2012-ի համեմատ, 32.576-ով ավելի շատ տրանսպորտային միջոց է ներմուծվել Հայաստան:
«Վարորդների զգոնությունն, անշուշտ, բարձրացել է, սակայն, դա ոչ միայն ի հաշիվ տեղադրված տեսախցիկների ու արագաչափերի, այլ նաև ՃՈ կողմից իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում»,-նշեց ոստիկանության փոխգնդապետը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից