Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը (լուսանկարներ)
Հասարակություն
«Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրգուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները»:





























































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու