Վրաստանն Ուկրաինայի ճգնաժամի լիցքաթափմանը կմասնակցի արևմտյան գործընկերների հետ. Մարգվելաշվիլի
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը, Վրաստանի ուղեգիծն այն է, որ գոյություն ունեցող ճգնաժամի լիցքաթափման հարցում մենք առավելագույնս համակարգված ներգրավվենք արևմտյան գործընկերների հետ: Այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է՝ գնահատելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Ցանկանում եմ ի լուր ամենքի հայտարարել, որ Վրաստանի համար ինչ ասել է այս գործընթացում ներգրավվածության ռազմավարական ուղեգիծը: Ուղեգիծն այն է, որ մենք առավելագույնս համակարգված ներգրավված լինենք ճգնաժամի լիցքաթափման տեսակետից: Դա ենթադրում է, որ Վրաստանն ինքնուրույն քայլեր չի անի այդ ուղղությամբ, բայց կլինի արդի, քաղաքակիրթ այն երկրների միասնության բաղկացուցիչ մասը, որոնք ամեն օր շատ ակտիվորեն աշխատում են սույն հարցի լուծման համար»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)