Արտաշատում կառուցվել է Անմահների հովիտը
Հայաստան
Գարնանը նախատեսվում է Արտաշատի տարածաշրջանի Նարեկ համայնքից 4 կմ վերեւ' լեռների գրկում գտնվող Անմահների հովտի պաշտոնական բացումը: Հիմնարկեքը տեղի է ունեցել աշնանը' խաչքարի տեղադրմամբ: 400քմ տարածքի վրա վեր են խոյացել վեց հուշաքարեր' բոլորելով խաչքարի շուրջը:Արտաշատցի 78 նահատակներիծիրիմներն ամփոփող այս Եռաբլուրը կառուցվել է Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանի եւ ԵԿՄ անդամների տքնաջան աշխատանքով: Այն մի յուրօրինակ ուխտատեղի է ոչ միայն նահատակների հարազատների, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ճարտարապետ –նախագծողն է Արեգա Կարապետյանը, իսկ շինարար-կառուցողը' Գեւորգ Աղաջանյանը:
Խաչատրյանն ընդգծեց, որ քանդակագործ Վահե Խաչատրյանը չորս ամիս շարունակ «ոսկերչի աշխատանք» է կատարել' արցախյան ազատամարտում նահատակվածների անուն -ազգանունները քանդակելով բազալտե հուշակոթողին: Նա այնպիսի զգուշությամբ էր աշխատում, որ մի տառ հանկարծ շեղ չլինի, որովհետեւ հարկ կլիներ փոխել ամբողջ քարը:
Անմահների հովտում ԵԿՄ անդամների ջանքերով տնկվել են 40 ծառ ու թփեր, անցկացվել ջրագիծ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից