Սիրիայում լրագրողներ են զոհվել
Մերձավոր Արևելք
Հալեպում մարտի 9-ին օդային ռմբակոծության հետևանքով տասը մարդ է զոհվել, որոնց թվում՝ նաև կանադացի լրագրող: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Հալեպի Հայդարիա թաղամասում: Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ վառվող նյութերով ռումբերից մեկն ընկել է մարդկանց մեջ, ովքեր փորձում էին օգնել վիրավորներին: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ռմբակոծվել է Մասաքին Հանանու թաղամասը:
Բացի այդ, Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքում դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է «Ալ Մայադին» հեռուստաընկերության օպերատոր 27-ամյա Օմար աբդ ալ Կադիրը: Լրագրողը տեսանյութ էր պատրաստում սիրիական բանակի ռազմական գործողությունների վերաբերյալ:
Սիրիայում 2013թ. զոհվել է 29 լրագրող:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան