Հայաստանի հավաքականն այս խաղին պատրաստ չէր. նորանշանակ մարզիչը` Ռուսաստան-Հայաստան խաղի մասին
Սպորտ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի առաջին մամուլի ասուլիսը`այդ պաշտոնում:
Վերջերս կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը, որտեղ Հայաստանը 2:0 հաշվով պարտություն կրեց, վերջին հանդիպումն էր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ:
Խաղին ներկա է եղել նաև նորանշանակ մարզիչ Շալանդն, ով այսօր հայտարարեց, որ այդ խաղում մեր թիմի տղաները վազել են 116 կմ, իսկ ռուսները 122կմ:
«Սա ցուցանիշ է, որ 6 կմ քիչ վազելով մենք չէինք կարող հասնել ռուսներին: Հայաստանի հավաքականն այս խաղին պատրաստ չէր»,- ասաց Շալանդը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի ազգային հավաքականն այսօր դեռ պատրաստ չէ Աշխարհի առաջնության որակավորման փուլից դուրս գալուն, սակայն վաղը կարող է: Անդրադառնալով հավաքականի պաշտպանության թույլ խաղին` Շալանդն ասաց, որ ունենք այն, ինչ ունենք:
«Ունենք ուժեղ հարձակվողներ և եթե չգտնենք արտերկրում խաղացող ուժեղ ֆուտբոլիստների, պետք է աշխատենք տեղացի ֆուտբոլիստների հետ: Պետք է աշխատենք` որպես թիմ: Իմ առաջնային նպատակը Հայաստանը խմբից դուրս բերելն է, դա իմ ցանկությունն է, իմ երազանքը»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ հաջորդ ամիս կնոջ հետ կտեղափոխվի Հայաստան:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու