ԼՂՀ վարչապետի մոտ քննարկվել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն երեկ` մարտի 10-ին, գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցերի քննարկման նպատակով խորհրդակցություն է հրավիրել: Ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի » գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, և ժամկետների ուշացումներ չեն լինելու: Նրանց խոսքով, առկա են նաև բավարար քանակի պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցել են գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների և սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին: Ըստ զեկույցների, գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռևս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի և պատրաստվածության հետ կապված: Արա Հարությունյանը հանձնարարել է ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև համամասնորեն և ըստ կարիքի բաշխել մոտ օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան