Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկի ստորագրման ժամկետը որոշված չէ. ԵՄ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը դեռևս չի որոշել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկի ստորագրման ժամկետն ու ընթացակարգը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն ես կարող եմ հավաստել, որ դա գերակա ռեժիմով կարվի մինչև մայիսի 25-ը»,-ճշտել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Եվրամիության գագաթնաժողովը որոշում է ընդունել Ուկրաինայի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ստորագրել ժամանակավոր կառավարության հետ, սակայն փաստաթղթի տնտեսական բլոկը կստորագրվի միայն ընտրություններից և լիարժեք կառավարության ձևավորումից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն