Արարատի մարզի 9 համայնքներից 6-ում համայնքապետ են ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչերը. նախնական տվյալներ
Քաղաքական
Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս և Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքներում երեկ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, իսկ Սիփանիկ համայնքում' միայն ավագանու ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց 16-րդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը, նախնական տվյալներով, Դարբնիկ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ անդամ Դավիդ Լևոնի Գզիրյանը, Զորակ համայնքում' միակ թեկնածու, համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Մանուկ Ռուբենի Մալոյանը, Խաչփար համայնքում' ՀՀԿ անդամ Ղազար Սումբատի Մարտիրոսյանը, Հայանիստ համայքնում' ՀՀԿ անդամ Բալաբեկ Պետրոսի Սարկիսյանը, Նիզամիում' անկուսակցական Հարութին Խաչիկի Կարապետյանը, Նորամարգում' ՀՀԿ անդամ Սարգիս Բարդուխի Գալստյանը, Սայաթ-Նովա համայնքում' ԲՀԿ անդամ Ռազմիկ Արշակի Ալավերդյանը, Սիս համայնքում' ՀՀԿ անդամ Արմեն Արարատի Եղյանը: Մ. Ղազարյանը նշեց, որ բոլոր համայնքներում ընտրություննե րն անցել են հանգիստ և խաղաղ պայմաններում:
Իսկ 18-րդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում ընտրվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, անկուսակցական Հովսեփ Ռազմիկի Ղազարյանը: Կողմ է քվեարկել 690, դեմ' 11 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 10 քվեաթեթիկ: Խ. Աղաբեկյանը նշեց, որ ընտրություններում ամեն ինչ ընթացել է հարթ, և դիմում բողոք:ներ չեն ստացվել


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու