Յացենյուկը մարտի 13-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստում
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 13-ի նիստին: «Հինգշաբթի օրը ես ելույթ կունենամ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում, որտեղ քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը»,-ասել է Յացենյուկը մարտի 10-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Վարչապետը կարծիք է հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման համար, հավելելով, որ դա Ուկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հակամարտությունը չէ: «Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է գլոբալ անվտանգության հիմքերի խախտմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայմանը»,-պնդել է Ուկրաինայի վարչապետը:
Արսենի Յացենյուկը հավելել է, որ բոլոր միջոցներով ձգտելու է պահպանել պետության ամբողջականությունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու