Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը Պատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարները Որևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա Տոնոյան Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Ողբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձը (շարունակություն)

Հայաստան

Lurer.com-ը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, Ձեր ուշադրությանն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձը` հատվածաբար (սկիզբը` այստեղ):

Կարգապահության ամրապնդման ուղղությամբ մեր աշխատանքի շնորհիվ 2013 թվականին կարողացանք ապահովել զինված ուժերի պատմության մեջ լավագույն ցուցանիշը: Նվազեցին և՛ մահվան, և՛ մարմնական վնասվածքների դեպքերը: Կոռուպցիայի դեմ պայքարում մեր անելիքները նպատակաուղղվեցին ռիսկեր պարունակող բոլոր ոլորտներին: Մեծ ուշադրություն դարձվեց հատկապես զորակոչի արդար ու թափանցիկ անցկացմանը, մշակվեց նոր մեխանիզմ, որի գործարկմամբ նախատեսվում է ապագայում զորակոչերն իրականացնել վիճակահանության միջոցով: Դրանով արդեն կբացառվեն միջնորդությունները, հովանավորչությունը, տարբեր ուղիներով օրենքը շրջանցելու փորձերը, և համապետական նշանակության կարևորագույն միջոցառումը՝ զորակոչը, անցկացվելով առավելագույնս արդար ու թափանցիկ, կարժանանա ժողովրդի լիակատար վստահությանը: Սա չափազանց կարևոր է մեզ համար:

Այնուամենայնիվ, ունեցած հաջողություններով հանդերձ, անցնող տարում տարբեր ոլորտներում գրանցվեցին բացթողումներ, և չնայած այդ ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքներին` հիմնական թերացումները կարգապահության ոլորտում էին: Տեղի ունեցան մահվան ելքով մի քանի դեպքեր, որոնց առնչությամբ իհարկե կատարվեցին մանրակրկիտ քննություններ, վերլուծվեցին պատճառները, և արվեցին հետևություններ այդպիսի դեպքերի հետագա բացառման համար: Ես մի առիթով էլ եմ ասել, որ դրանց` հասարակության շրջանում լայն հնչեղություն ստանալն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, ոչ միայն այն առումով, որ դա խիստ օգտակար կարող է լինել, այլև այն, որ դա վկայում է զինված ուժերի թափանցիկության ու նաև այն մասին, որ բանակն իսկապես հայ ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ուզում եմ նորից կրկնել իմ այն միտքը, որ որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն 0 ցուցանիշն է, այսինքն՝ ոչ մի զոհ բանակում, և այդ ժամանակ միայն կարելի կլինի ասել, որ ամեն ինչ հիանալի է: Շատերը չգիտեն, որ ըստ վարկածներից մեկի՝ անգլերեն OK արտահայտությունը զինվորական ծագում ունի: Այն առաջացել է 0 killed՝ 0 սպանված արտահայտությունից: Եվ OK տառակապակցության իմաստը, ժողովրդի մեջ զարգանալով, ընդհանուր առմամբ ձեռք է բերել «լավ է» արտահայտության նշանակություն:

Երկար տարիների զինվորական ծառայության ընթացքում շատ եմ մտածել զինված ուժերում արտակարգ դեպքերի կանխարգելման և կարգապահության ամրապնդման մասին: Եզրակացությունս այն է, որ կարգապահության ուղղությամբ գերազանց արդյունքի միայնակ հասնել չենք կարող: Որո՞նք են արտակարգ պատահարների պատճառները՝ անվտանգության կանոնների խախտումը, զգոնության թուլացումը և ոչ կանոնադրական միջանձնային հարաբերությունները: Առաջին երկու պատճառների կանխարգելմանը նպատակաուղղված աշխատանքներում մեզ հաջողվել է բարձր արդյունքներ ստանալ և նմանատիպ պատահարների հավանականությունը մոտեցնել նվազագույնի: Իսկ ահա միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները հիմնականում բանակ «ներխուժած» փողոցային արատավոր բարքերի արդյունք են, որոնց դեմ, իհարկե, նույնպես պայքարում ենք, տարեցտարի բարելավում ցուցանիշները, բայց դեպքերն իսպառ վերացնելու համար մեզ պետք է օգնության գա հասարակությունը, պիտի «կռվենք» մի քանի ճակատներով: Իսկ էլ որտե՞ղ կարելի է պայքարել արտակարգ պատահարներ «ծնող» փողոցային արատավոր բարքերի դեմ, եթե ոչ դպրոցում ու բուհում, որտեղ կրթվել ու դաստիարակվել են մեր բոլոր զինծառայողները՝ թե՛ զինվորը, թե՛ սպան, որտեղ գլխավոր դերերում մեր մանկավարժները՝ ուսուցիչներն ու դասախոսներն են, այսինքն՝ մեր ամբողջ մտավորականությունը, մեր գիտական ներուժը: Էլ որտե՞ղ, եթե ոչ բանակում, որտեղ գլխավոր դերերում այդ նույն մանկավարժների դաստիարակած հրամանատարներն են: Եվ մեր վերջնանպատակը պետք է լինի Ազգային բանակի լիակատար ձևավորումը, մեր բանակային մշակույթի լավագույն ավանդույթների վերականգնումը, որովհետև պատիվ, պարտք, հայրենասիրություն հասկացությունները մեր բանակային մշակույթի անքակտելի մասն են: Ազգային բանակ, որը կլինի մեր ազգային գաղափարների կրողը, որի հիմքում կլինեն հայ ազգային ոգին, դրան բնորոշ մարդկային հարաբերությունները, միջանձնային առողջ հարաբերությունները, և այս ամենի արդյունքում անխուսափելիորեն կտրուկ կբարելավվեն զինված ուժերում կարգապահության ցուցանիշները:

Ահա՛, այս գաղափարով առաջնորդվելով էլ որոշել եմ 2014 թվականին պայքար հայտարարել «փողոցի»` փողոցային արատավոր բարքերի դեմ և այդ պայքարում օգնության կանչել երկու կարևոր օղակներին՝ դպրոցներին ու բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև բոլոր ծնողներին: Այսինքն՝ պետք է գործի լծվենք ազգովի, չէ՞ որ մեր բանակը, ինչպես նշեցի, առաջին հերթին Ազգային բանակ է, որը ձևավորվել է հանուն հայ ժողովրդի լինելիության, նրա միասնական ջանքով, հերոս զավակների մաքառմամբ և հաղթանակ տարել հենց ազգային ոգու, հային բնորոշ արժանիքների շնորհիվ: Հիմա նորից փորձության առջև ենք և եթե չկարողանանք այն հաղթահարել, դավաճանած կլինենք մեր ազգային գաղափարախոսությանը, դավաճանած կլինենք մեր հերոս ընկերներին, դավաճանած կլինենք ինքներս մեզ: Միավորվե՛նք: Հիմա՛ է ծնվել այս գաղափարը. ո՛չ թե 10 տարի առաջ, ո՛չ թե 2 տարի առաջ, այլ հենց հիմա՛: Նշանակում է՝ հասունացել է արդեն պահը, եկել է ժամանակը՝ համաժողովրդական միասնության միջոցով հերթական անգամ հաղթանակի հասնելու:

Իհարկե, մենք միշտ էլ թերությունների պատճառները փնտրել ենք մեր մեջ և որևէ բացասական երևույթ չենք փորձել արդարացնել: Ես նույնիսկ զինված ուժերում արգելել եմ արտակարգ պատահարները արդարացնելու միտումով հնչող հետևյալ երկու արտահայտությունները՝ «Բոլոր բանակներում էլ լինում են» և «Բանակը հասարակության հայելին է»: Ի պատասխան «Բոլոր բանակներում էլ լինում են» արտահայտության՝ ես միշտ նշում եմ, որ մենք այս առումով այլ բանակների հետ համեմատվելու իրավունք չունենք. նախ՝ մերն առանձնահատուկ է, նորից եմ կրկնում՝ Ազգային բանակ, երկրորդ՝ մենք փաստացի պատերազմող երկիր ենք, և մեզ համար մեկ զինվորի կյանքը կամ առողջությունը անհամեմատ թանկ պիտի լինի, պարզապես անգին: Իսկ «Բանակը հասարակության հայելին է» արտահայտության վերաբերյալ կասեմ հետևյալը: Ինչ խոսք, որ բանակը հասարակության ծնունդն է ու «հոգեզավակը»: Այո՛, շատ բան մենք հասարակությունից ենք ստանում: Սակայն բանակը քաղաքացիական հիմնարկներից մեծապես տարբերվում է գործող ներքին օրենքներով, հատուկ ռեժիմով, հրամանատարական ուղղահայաց ենթարկվածությամբ, և մենք, հետևաբար, պետք է կարողանանք ավելի հեշտ հաստատել մեր կամեցած կարգը, ավելի արագ արձագանքել ամեն մի իրավիճակի: Այսինքն՝ որքան էլ որ դժվար է, այնուամենայնիվ մենք կարող ենք մերժելի երևույթները, բարքերը բանակում վերացնել: Ինչպե՞ս: Համապատասխան պայմաններ ստեղծելո՛վ»:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Ամենադիտված