«Ժողովուրդ». Ղրիմի իրադարձություններն ազդեցություն ունենալու են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա
Հայկական Մամուլ
Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու` Ղրիմի գերագույն խորհրդի որոշումից հետո Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ սկսեցին գնահատել այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը Ղարաբաղի հարցի կարգավորման վրա` նկատի առնելով այն հանգամանքը, որ 1988թ. փետրվարի 20- ին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը գրեթե նույն ընթացակարգով սկսեց Ադրբեջանից անկախացման գործընթացը:
Ու թեեւ «ռեալ-պոլիտիկի» տեսանկյունից միանգամայն անշնորհակալ գործ է առկա հակամարտությունների դեպքում զուգահեռների անցկացումն ու նախադեպերը որպես փաստարկ ներկայացնելը, այդուհանդերձ` ակնհայտ է մեկ բան. Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, այսպես թե այնպես, որոշակի ազդեցություն ունենալու են Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա: Հենց թեկուզ այնքանով' որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք գերտերությունները' ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Ղրիմի հարցով ներկայումս գտնվում են գերլարված հարաբերությունների մեջ:
Հետեւաբար` այս փուլում Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել գերզգույշ Ուկրաինայի վերաբերյալ իրենց գնահատականներում, ինչը եւ, հանուն արդարության, պետք է նշել՝ նրանց առայժմ հաջողվում է անել:
Փոխարենը անհասկանալի վարքագիծ են որդեգրել որոշ ընդդիմադիր գործիչներ եւ գրանտային գործունեություն ծավալող փորձագիտական շրջանակներ, որոնք օրումեջ տարբեր ֆորմատներով կոկորդ են պատռում' բոլորի աչքը մտցնելով այն, որ Հայաստանի իշխանությունները գրառում չեն կատարել Ուկրաինայի դեսպանատան սգո մատյանում, կամ էլ' հանդես չեն եկել Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու