Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել 

«ՀԺ». «Բհկհակկ-ական շրջանակների հիստերիան` Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին լուրից հետո»

Հայկական Մամուլ

Հայ ազգային կոնգրես կուսակցության եւ ԲՀԿ վերնախավին մոտ կանգնած շրջանակներին ակնհայտորեն եւ զարմանալիորեն դուր չէր եկել «ՀԺ»-ի մարտի 8-ի համարի առաջին էջում տպագրված լուրը: Ակնհայտորեն, որովհետեւ այդ լուրի թեմաներով ՀԱԿԿ-ականները եւ ԲՀԿ-ականները սոցիալական ցանցերով, իրենց ինտերնետ ռեսուրսներով հարձակումներ էին սկսել «ՀԺ»-ի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Զարմանալիորեն, որովհետեւ խնդրո առարկա տեղեկատվությունը, որ տպագրել է «ՀԺ»-ն, հիմնված է բացառապես վերը նշված ուժերի թողարկած պաշտոնական տեղեկատվության վրա: Ինչի մասին է խոսքը: Մարտի 7-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպել էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանին: Հանդիպումից հետո ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ով նույնպես մասնակցել էր դրան, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտարարել էր, թե հաջորդ շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինեն հյուրընկալ Հայ ազգային կոնգրեսի գործընկերներին, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներին: Սա, կրկնում ենք, հաղորդել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Օսկանյանին եւ նրանից վերցրած հարցազրույցը:

Ահա այս տեղեկատվության վրա հիմնվելով' «ՀԺ»-ի թղթակիցը գրել է. «Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից' եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ի՞նչ հիմք ուներ նման բան գրելու «ՀԺ»-ի թղթակիցը: Եկեք թվարկենք. Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ մեկ: Այն փաստը, որ ՀՅԴ-ն հանդիպմանը ներկայացել էր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս կուսակցության առաջին դեմք Հրանտ Մարգարյանի՝ երկու (հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է):

Բայց սա ամենը չէ. դեռեւս մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ՝ 2013 թվականի մարտի 7-ին՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր. «Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ՝ քննարկելու համար երկրի առջեւ կանգնած ցանկացած հարց» (տես՝ http://www.ilur.am/news/view/9998.html): Իսկ 2014 թվականի հունվարի 22-ին Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, պատասխանելով ilur.am-ի թղթակցի հարցին, թե ինչն է խանգարում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, պատասխանել էր՝ «Բացարձակապես ոչինչ չի խանգարում» (տես՝ http://www.7or.am/am/news/view/62322/):
Վերը նշվածի ֆոնին ցանկացած ոք իրավունք ունի հետեւություն անել, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հյուրը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը եւ արել է լրագրողը: Եւ նույն այս ֆոնին անհասկանալի է, թե ինչն էր բհկհակկ-ական շրջանակների հիստերիայի պատճառ դարձել: Ընդ որում, հիստերիայի հեղինակները բավական երկիմաստ վիճակի մեջ են դրել իրենք իրենց: Եւ ահա թե ինչու:

Վերը նշված լուրից իրենց մուռը հանելու համար' նրանք լրատվական դաշտ էին նետել մի անհեթեթություն, թե հաջորդ կիրակի Սերժ Սարգսյանի հյուրը լինելու է Նիկոլ Փաշինյանը: Սրանով, կրկնում ենք, նրանք պատասխանել էին «ՀԺ»-ում տպագրված լուրին եւ հենց սրանով էին իրենց դրել հիմար վիճակի մեջ:

Հասկանալի է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի այցելելը Սերժ Սարգսյանին ամոթալի փաստ կլիներ: Եւ ինչու՞ են բհկհակկ-ականները Գագիկ Ծառուկյան – Լեւոն Տեր-Պետրոսյան իրենց իսկ կողմից հայտարարված հանդիպումը հակադրում մտացածին Նիկոլ Փաշինյան – Սերժ Սարգսյան հանդիպման հետ: Մի՞թե մտածում են՝ Ծառուկյան – Տեր-Պետրոսյան հանդիպումը նույնքան ամոթալի կլինի, որքան Փաշինյան – Սարգսյան հանդիպումը: Եթե իրենք այդպես են մտածում՝ մենք ի՞նչ անենք: Իրենք, իրենց հանդիպումը՝ որքան ամոթալի ուզում են, թող համարեն, բայց այդ զգացողությունների մեղքը մեզ վրա իզուր թող չգցեն:

Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Ամենադիտված