Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը Պատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարները Որևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա Տոնոյան Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Ողբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 

Մայիսին Ստեփանավանի մոտակայքում անտառ կտնկվի սփյուռքահայ զույգի հիշատակին

Հայաստան

Ընթացիկ տարվա մայիսին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտակայքում կյանքի կկոչվի 50 հազար ծառից բաղկացած անտառ-հուշահամալիրի նախագիծը: Անտառը կնվիրվի Ամերիկայից հայրենադաձված և վաղաժամ կյանքից հեռացած Սոսե Թովմասյանի և Ալեն Եկիկյանի հիշատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայաստանի ծառատունկ ծրագիր» բարեգործական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմինե Թոխմախյանը: «Սոսեի և Ալենի հիշատակի անտառի ստեղծման ակցիան բարեհաջող ընթացք ունեցավ, «Ֆեյսբուք»-ում սահմանված ժամկետից ավելի շուտ կարողացանք հավաքել 10 հազար և ավելի հավանություն («լայք») ու շուտով կյանքի կկոչենք 50 հազար ծառ տնկելու նախագիծը: Ծառատունկը կմենարկի մայիսին, որպեսզի եղանակային առումով խնդիրներ չառաջանան»,-ասաց նա:

Անտառը կտնկվի Ստեփանավան քաղաքի մոտակայքում և, Արմինե Թոխմախյանի խոսքով, կպաշտպանի քաղաքը քամիներից: «Անտառի տեղն այնպես է որոշված, որպեսզի հետագայում այն պարսպի դեր կատարի քաղաքի համար: Այն ամայի տարածություն էր և ծառերի կարիք կար»,-փաստեց նա:

«Հայաստանի ծառատունկ ծրագրի» ներկայացուցչի տեղեկացմամբ, անտառում կտնկվեն Հայաստանի բնաշխարհին տիպիկ ծառեր, որպեսզի վնաս չպատճառվի էկոհամակարգին: «Անտառում տնկվեու են միայն տեղական' ինչպես դեկորատիվ, այնպես էլ վայրի պտղատու ծառեր, որոնք տիպիկ են հայկական բնաշխարհին»,-ասաց Արմինե Թոխմախյանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ ծառատունկի շնորհիվ Ստեփանավանի մոտակա շրջանների 100 բնակիչ կներգրավվի աշխատանքներում և կունենա ժամանակավոր աշխատանք: «Չնայած փետրվարից մեզ դիմել են նաև բազմաթիվ կամավորներ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ հիշատակի անտառի ստեղծման գործում, մենք նաև ժամանակավոր աշխատանքով կապահովենք տեղի բնակչությանը, ովքեր կմասնակցեն ծառատունկին»,-հավելեց զրուցակիցը: Նրա խոսքով, անտառի ստեղծումից հետո կազմակերպությունը պետք է սեփական միջոցներով հոգ տանի ծառերի խնամքի մասին:

«Հայաստանի ծառատունկ ծրագիրը» իրակացնում է ծառատունկ ինչպես Հայաստանի մի շարք շրջաններում, այնպես էլ Արցախում: Մարտի 3-ին մեկնարակած ծառատունկով Արցախի սիրիահայերին տրամադրվել է 160 դեղձենի և նշենի: Առաջիկա օրերին ևս սպասվում է ծառատունկ Երևանին մոտ 2-3 շրջաններում:

Ստեղծվել է «Սոսէ և Ալեն» հիշատակի հիմնադրամը, որը «Հայաստանի ծառատունկ ծրագրի» (ATP) հետ սկիզբ է դրել մի նախագծի, որի նպատակն է ստեղծել անտառ-հուշահամալիր` ի պատիվ Սոսե Թովմասյանի և Ալեն Եկիկյանի: Նախատեսվում էր ֆեյսբուքյան էջում հավանողների քանակը հասցնել 10 հազարի և տնկել 50 հազար ծառ, ինչը նշված ժամկետներում ստացվել է:

Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Սոսէի ծննդյան օրը, և ավարտվել 2014-ի մարտի 10-ին՝ Ալենի ծննդյան օրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Ամենադիտված