Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր' Սերգեյ Սմբատյան) մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ: Համերգի ընթացքում ուկնդրին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ» և Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական» ստեղծագործությունները:
Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Թագավորական նվագախմբի և այլն: Երաժիշտը մշտապես մասնակցում է ճանաչված միջազգային փառատոններին:
2003 թվականից մինչև օրս Սիտկովեցկին Գինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)