Երևանում երկրորդ անգամ կանցկացվի պղպջակների տոն
Հասարակություն
«Մի սպասեք կատարյալ պահի, վերցրեք պահը և այն դարձրեք կատարյալ» խորագրի ներքո Երևանում ապրիլի 13-ին կանցկացվի պղպջակների տոն: Մասնակիցները պղպջակներ բաց թողնելու գործընթացը սկսելու են ժամը 15:00-ին «Կասկադ» համալիրի տարածքում:
Միջոցառմանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող, ով իր հետ պետք է ունենա օճառի պղպջակներ և բարձր տրամադրություն:
Միջոցառման նախաձեռնողների համոզմամբ, անգամ առատ տեղումները չեն հետաձգի պղպջակների տոնը: Միջոցառմանը մասնակցելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա:
Երևանում պղպջակների տոն առաջին անգամ չի անցկացվում, այն իրականացվել է նաև 2013 թվականին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու