Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Վախթանգ Հարությունյանը և այլք` բարեգործական համերգին (ֆոտո)
Գիտություն և Մշակույթ
Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հեղինակային երգի երեկո, որի գլխավոր առիթն էր հանդիսանում «Ժամանակ» ֆիլմի սաունդթրեքի պրեմիերան: Սաունդթրեքի երաժշտության հեղինակն ու կատարողը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերը վերցված են Միսաք Մեծարենցի բանաստեղծությունից: Համերգը կազմակերպել էր Arm TIME Production-ը, որի շրջանակներում հանդես եկան Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Վախթանգ Հարությունյանը, Նարեկ Գևորգյանը և մի շարք երիտասարդ կատարողներ:
Ֆիլմի անձնակազմի կարգախոսն է «Ֆիլմ` զրո դրամով»: Նշենք նաև, որ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը մարդկային կորուստ է ունեցել. դերասաններից մեկը՝ Ջիվան Նիկոլյանը, մահացել է: Համերգը, որ կրում էր «Դու մեզ հետ ես» խորագիրը, նվիրված էր նրան: Համերգից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)