«Բարսելոնայի» Մեսսին և Արգենտինայի հավաքականի Մեսսին բոլորովին այլ ֆուտբոլիստներ են. Պելե
Սպորտ
Բրազիլիացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն` անդրադառնալով Լիոնել Մեսսիին, նշել է, որ հարձակվողը տարբեր կերպ է խաղում. «Մեսսին «Բարսելոնայում» այլ ֆուտբոլիստ է, Արգենտինայի հավաքականում` բոլորովին այլ: Բանն այն է, որ կատալոնյան ակումբում Մեսսիի կողքին կա երկու-երեք մեծագույն ֆուտբոլիստ` ինչպիսիք են Չավին, Ինյեստան, ովքեր օգնում են նրան: Իսկ Արգենտինայի հավաքականում ամեն ինչ այլ է, Մեսսիի համար դժվար է ընդհանուր հայտարարի գալ թիմակիցների հետ: Այնտեղ Մեսսին բոլորովին այլ խաղացող է»,-Պելեի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու