Հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտը կներկայացվի CeBIT 2014 ցուցահանդեսում
Հայաստան
Գերմանիայի Հանովեր քաղաքում մարտի 10-14-ն ընթացող CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՏ ոլորտի 14 ընկերություն: Մասնակիցների թվում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, I X-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator, Lime Tech ընկերությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ հանրային կապերի բաժնից, հայկական տաղավար այցելողները կծանոթանան հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի լուծումներին և ծառայություններին, կտեղեկանան Հայաստանի մասին` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի: Հայկական կազմակերպությունների մասնակցությունը ցուցահանդեսում համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` CBI աջակցությամբ:
CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և արտադրանք ներկայացնելու միջազգային հարթակ է: 2013 թվականին CeBIT-ին մասնակցել են ավելի քան 4.000 ընկերություն 70 երկրից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 310.000-ը` աշխարհի շուրջ 110 երկրից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից