Ադրբեջանցի ընտանիքը խաղաղություն և հանգստություն է գտել Երևանում
Հասարակություն
«Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մենք ձերբազատվել են վախից: Հանգիստ ապրում ենք, շփվում հարևանների հետ, խանութներ գնում, մարդկանց հետ խոսում: Երևանը խաղաղասեր մարդկանց քաղաք է, իսկ հայերը' մեծ սրտով բարյացակամ ժողովուրդ»: Գրում է Times.am-ը:
Վերոնշյալ խոսքերի հեղինակն ադրբեջանցի Ջավիդ Օրուջևն է: Սույն թվականի հունվարի 29-ին նա իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ հայ-վրացական սահմանում անցել է Հայաստանի տարածք և օգնություն խնդրել հայկական կողմից:
Voskanapat.info կայքի խմբագիր Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքը միայն Հայաստանում կարող է իրեն անվտանգ զգալ: «Սա միակ վայրն է, որտեղ Ալիևի ձեռքերը չեն կարող մեզ հասնել: Մենք հասկանում էինք, որ Եվրոպայում նրանք ամենուր ունեն մարդասպան իդրիսներ (Իդրիսն այն մարդն է, ով սպառնացել է Օրուջևի ընտանիքին-խմբ.): Իսկ Հայաստանը նրանց համար անհասանելի երկիր է… Ահա թե ինչու ենք ընտրել Հայաստանը»,-պատմում է Ջավիդ Օրուջևը:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու