Սպասում եմ, որ «Արսենալը» կցուցադրի իր լավագույն խաղը. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» դեմ կայանալիք խաղին:
«Եթե մենք սկսենք պարզապես ժամանակ ձգել, ապա խնդիրներ կունենանք: Եթե գնդակը մեզ մոտ լինի, ապա մենք դուրս կգանք քառորդ եզրափակիչ, եթե գնդակը տանք «Արսենալին», ապա նրանք դուրս կգան քառորդ եզրափակիչ: Լոնդոնցիների համար այս խաղը որոշիչ է, խաղացողները ներ են դնելու ողջ ջանքերը: Սպասում եմ, որ լոնդոնցիները կցուցադրեն իրենց լավագույն խաղը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու