Հովհաննես Դավթյանը՝ ձյուդոյի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայաստանցի ձյուդոիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած ձյուդոյի օլիմպիական վարկանշային մրցաշարում:
Դավթյանը կիսաեզրափակչում զիջել է Բելառուսի մարզիկին և զրկվել հաղթանակի համար մրցելու հնարավորությունից, բայց 3-րդ տեղի համար մրցամարտում նա կարողացել է առավելության հասնել բուլղարացի Յանիսլավ Գերչիևի նկատմամբ և արժանանալ բրոնզե պարգևի:
Այս մրցաշարը հավաքել էր 40 երկրի 255 մարզիկի: Ի դեպ, ձյուդոյում օլիմպիական վարկանիշը որոշվում է ոչ թե մեկ առանձին, այլ մի շարք մրցումների ընդհանուր արդյունքով:
29-ամյա Դավթյանը հայկական ձյուդոյի առաջատար մարզիկն է, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: Մասնակցելուվ այս մրցաշաին` նա սկսեց պայքարել 2016 թվականին Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրի համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու