«Կլոպի խոսքերն ամոթալի էին և անհարգալից». Կան
Սպորտ
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Յուրգեն Կլոպի և Մատիաս Զամերի միջև տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Զամերը հայտարարել էր իրենց թիմի մրցակիցները բավականաչափ ջանք չեն գործադրում իրենց հետ մրցակցելու համար, ինչին ի պատասխան` Կլոպը նշել էր, որ «Բավարիայի» ձեռքբերումների հետ Զամերը ոչ մի կապ չունի և Աստծուն պետք է շնորհակալություն հայտնի, որ իրեն հրավիրել են մյունխենյան թիմ:
«Զամերի և Կլոպի վիճաբանությունը Գերմանիայում քննարկման գլխավոր թեման է: Զամերը չպետք է այդ խոսքերն ասեր, սակայն ամեն դեպքում չի կարելի այդքան հեշտ աչք փակել Կլոպի հայտարարությանը: Նրա այն խոսքերը, թե Զամերը ոչ մի կապ չունի «Բավարիայի» հաջողությունների հետ, անհարգալից էին և ամոթալի: Զամերն իսկապես հիանալի համապատասխանում է մյունխենցիներին»,-Կանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու